Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշում է ծննդյան 67-րդ տարեդարձը -
Այլ մարզաձևեր

Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշում է ծննդյան 67-րդ տարեդարձը

Շավարշ Կարապետյան
238Views

Այսօր՝ մայիսի 19-ին, իր 67-րդ տարեդարձն է նշում լեգենդար սուզալողորդ Շավարշ Կարապետյանը։

Կիրովականում՝ ներկայիս Վանաձորում ծնված Կարապետյանը աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է ջրասուզալող սպորտաձևում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ 2010 թվականի մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը եղբոր՝ Կամոյի հետ Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևորի կյանք է փրկել:

20 րոպե սառցե ջրում և 20 փրկված կյանք։

Իրականում Կարապետյանը ջրում սուզված տրոլեյբուսից ավելի շատ մարդկանց էր դուրս բերել, բայց ոչ բոլորին հաջողվեց կյանքի վերադարձնել։ Ընդհանուր առմամբ տրոլեյբուսի 92 ուղևորներից հաջողվեց փրկել 46-ին՝ ժամանած փրկարարաների օգնությամբ։ Հաջորդ առավոտյան բժիշկները երկկողմանի թոքաբորբ և արյան վարակում ախտորոշեցին Կարպետյանի մոտ։ 45 օր հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերադարձ դեպի սպորտն ուղղակի անհնարին էր։ Անհնարինն այս անգամ էլ հնարավոր դարձավ․ Շավարշ Կարապետյանը վերադարձավ մեծ սպորտ, որպեսզի 1977-ին գեղեցիկ հեռանա՝ սահմանելով իր վերջին՝ 11-րդ համաշխարհային ռեկորդը։

44 տարի է անցել Երևանյան լճի դեպքից, բայց առ այսօր էլ փորձագետները նշում են, որ Կարապետյանի գործած սխրանքն իր տեսակով աշխարհում բացառիկ է մնում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին լեգենդար լողորդը նշանակվել էր Բաշկիրիայի Հանրապետության նախագահի խորհրդական՝ մարզում սպորտի զարգացման հիմնական գործառույթներով։

Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում։

Добавить комментарий