Անհնար էր մեկնարկել ավելի վատ․ Ուդինեզեի սեփականատերը՝ Բունդեսլիգայի վերսկսման մասին - Champions.am
Ֆուտբոլ

Անհնար էր մեկնարկել ավելի վատ․ Ուդինեզեի սեփականատերը՝ Բունդեսլիգայի վերսկսման մասին

Ձամպաոլո Պոցցո
121Views

«Ուդինեզեի» սեփականատեր Ձամպաոլո Պոցցոն քննադատել է Բունդեսլիգան այն բանի համար, որ այնտեղ որոշվել է վերսկսել մրցաշրջանը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Անհնար էր մեկնարկել ավելի վատ, բայց դա նրանք ներկայացնում են որպես հաջողություն: Ֆուտբոլիստների վնասվածքների զգալի դեպքեր են գրանցվել՝ առաջին վեց խաղերում ութը: Սա ապացույցն է այն բանի, որ եթե դուք ճիշտ չեք պատրաստվում, ապա հարկ է վճարել:

Եվ սա շաբաթական մեկ խաղով է, երբ մենք, ըստ նախատեսվածի, պետք է խաղանք երկուսը: Նման տեմպերով մեզ անհրաժեշտ է թիմում 30 ֆուտբոլիստ ունենալ, որպեսզի հասնենք մրցաշրջանի ավարտին», – մեջբերում է Պոցցոյին football-italia-ն:

Ավելի վաղ Պիերպոլո Մարինոն՝ ակումբի տեխնիկական տնօրենն ասել էր, որ հունիսի 13-ին չափազանց շուտ կլինի վերսկսել Իտալիայի առաջնությունը:

Добавить комментарий