Իբրահիմովիչը և Մխիթարյանը կրկին կարող են հանդես գալ միևնույն թիմում - Champions.am
Ֆուտբոլ

Իբրահիմովիչը և Մխիթարյանը կրկին կարող են հանդես գալ միևնույն թիմում

Զլատան Իբրահիմովիչ և Հենրիխ Մխիթարյան
328Views

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում, հայտնում է Gazzetta dello sport-ը: Շվեդ վետերանի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ խոսակցություններ էին գնում, որ հարձակվողը կարող է տեղափոխվել «Բոլոնյա», բայց այժմ հայտնի է դարձել նաև, որ «Ռոման» ևս հավակնում է Իբրահիմովիչին:

Եթե այս գործարքը կայանա, ապա Հայսատանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իբրահիմովիչը կրկին միասին հանդես կգան նույն թիմում։ Նախկինում երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են եկել ՄՅՈւ-ի կազմում։

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում մնալու մասին։ Մխիթարյանի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։

Добавить комментарий