Հարավային Կարոլիանայում վերսկսվել է NASCAR-ի մրցաշրջանը -
Այլ մարզաձևեր

Հարավային Կարոլիանայում վերսկսվել է NASCAR-ի մրցաշրջանը

NASCAR
257Views

Մայիսի 17-ին Հարավային Կարոլինա նահանգի Դարլինգթոն քաղաքում ամերիկյան երկրորդ մարզական կազմակերպությունն է (UFC-ից հետո) արդեն վերադարձել համաճարակի հետ կապված դադարից հետո․ մրցավազքի հինգերորդ փուլը անցկացրեց սերիական ավտոմեքենաների Ազգային ասոցիացիան (NASCAR) :

Հաղթողը Ստյուարտ-Հաաս Ռեյսինգ թիմի ավտոարշավորդ Քևին Հարվիկն է․ սա նրա կարիերայի 50-րդ հաղթանակն է: Երկրորդ տեղը գրավեց Hendrick Motorsports-ի ավտոարշավորդ Ալեքս Բոմանը, իսկ Chip Ganassi Racing-ից Քուրթ Բուշը եզրափակեց լավագույն եռյակը: Մրցավազքն անցավ առանց հանդիսականների:

Վեցերորդ փուլը ևս նախատեսվում է անցկացնել Դարլինգթոնում, մեկնարկը նախատեսված է մայիսի 20-ին: Դրանից հետո շարքը կտեղափոխվի Շառլոտա՝ Հյուսիսային Կարոլինա: Մրցավազքերը այնտեղ տեղի կունենան մայիսի 24-ին և 27-ին:

Добавить комментарий