Մենք անցկացրել ենք մրցաշրջանի 76%-ը, և դուք ուզո՞ւմ եք չեղարկել ամեն ինչ․ Կլոպ - Champions.am
Ֆուտբոլ

Մենք անցկացրել ենք մրցաշրջանի 76%-ը, և դուք ուզո՞ւմ եք չեղարկել ամեն ինչ․ Կլոպ

Յուրգեն Կլոպ
253Views

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մրցաշրջանի վաղաժամ դադարեցման հնարավորության մասին, ըստ որի չեղյալ կհայտարարվեն բոլոր թիմերի արդյունքները:

«Լիվերպուլը» 29 հանդիպում անցկացրեց Պրեմիեր լիգայում և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից» 25 միավորով:

«Խոսակցություններ են եղել, որ ցանկանում են անվավեր ճանաչել մրցաշրջանի արդյունքները: Ես մտածեցի. «Ի՞նչ: Մենք անցկացրել ենք մրցաշրջանի 76%-ը, և դուք ուզո՞ւմ եք չեղարկել ամեն ինչ: Անձամբ ես այդպիսի արդյունքը կհամարեի անարդարացի: Մենք առաջինն ենք մրցաշարային աղյուսակում: Սա այն մրցաշրջանն է, որում մենք պետք է դառնանք չեմպիոն:

Ճգնաժամի դեմ պայքարը ամենակարևորն է: Բայց դա չի նշանակում, որ եթե այլ բաներ պակաս կարևոր են, դրանք ընդհանրապես կարևոր չեն», – մեջբերում է Կլոպին Goal-ը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները քվեարկել էին ի օգուտ մարզումները մայիսի 19-ից վերսկսելու կապակցությամբ:

Добавить комментарий