Մեսսին ժամանակին կարող էր տեղափոխվել Ինտեր․ Լապորտա - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին ժամանակին կարող էր տեղափոխվել Ինտեր․ Լապորտա

Ժոան Լապորտա և Լիոնել Մեսսի
58Views

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ 2006-ին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 19 տարեկան հասակում կարող էր հայտնվել «Ինտերի» կազմում, որը հարձակվողի տրանսֆերի համար առաջարկ էր արել կատալոնացիներին:

«Նրանք պատրաստ էին վճարել 150 միլիոն եվրո փոխհատուցում, իսկ մենք փոխհատուցման գումարը ավելացրեցինք՝ 250 միլիոն եվրոյի», – հիշում է Լապորտան:

Նա նաև նշել է, որ ինքը «Ինտերի» առաջարկը քննարկել է Մեսսիի հոր հետ:

«Ես նրան ասացի, որ ես համաձայն չեմ վաճառքին, քանի որ վստահ եմ Մեսսիի՝ Բարսելոնայում հաջողության հասնելու հնարավորությանը: Այո՛, «Ինտերում» նա ավելի շատ գումար էր վաստակելու, բայց չէր կարող խաղալ այնպես, ինչպես նա արեց այստեղ: Իտալիայում նրա համար հարմար թիմ չկար», – մեջբերում է «Բարսելոնայի» նախկին նախագահին Sportskeeda-ն:

Добавить комментарий