Տոտտի․ Նրանք ինձ առաջարկում էին ամեն ինչ, բացի Ռաուլի ավագի թևկապից -
Ֆուտբոլ

Տոտտի․ Նրանք ինձ առաջարկում էին ամեն ինչ, բացի Ռաուլի ավագի թևկապից

Ֆրանչեսկո Տոտտի
167Views

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին դարձյալ հիշել է այն ժամանակները, երբ Մադրիդի «Ռեալը» ամեն կերպ ցանկացել է գնել նրա տրանսֆերը։

«Ես 80 տոկոսով մտադրություն ունեի Մադրիդ տեղափոխվելու։ «Ռոմայում» լավագույն ժամանակները չէին, ու նրանք ինձ շատ բան էին առաջարկել։ Իմ պայմանագիրը մոտ 25 միլիոն եվրո էր արժենալու։

Նրանք ինձ ամեն ինչ էին առաջարկում բացի Ռաուլի ավագի թևկապից»,-Տոտտիի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Տոտտին ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայի» կազմում։

Добавить комментарий