Lindores Abbey Rapid Challenge. մրցումային առաջին օրվանից հետո - Champions.am
Շախմատ

Lindores Abbey Rapid Challenge. մրցումային առաջին օրվանից հետո

Լևոն Արոնյան
114Views

Մեկնարկել է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը:

Մրցումային առաջին օրը կայացավ 4 տուր: Քիչ առաջ ավարտված 4-րդ տուրում հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Այս տուրից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։
Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Արոնյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:

Добавить комментарий