Mundial 2002. Ռոնալդինյոյի գոլը ոչնչացրեց ինձ. Դևիդ Սիմեն ( 🎥 ) - Champions.am
Ֆուտբոլ

Mundial 2002. Ռոնալդինյոյի գոլը ոչնչացրեց ինձ. Դևիդ Սիմեն ( 🎥 )

Դևիդ Սիմեն
219Views

Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին դարպասապահ Դևիդ Սիմենը վերհիշել է 2002 թվականի ԱԱ-ի 1/4 եզրափակչի Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպումը (1:2), տեղեկացնում է Sunday Times-ը:

«Կյանքում լինում են դրվագներ, որոնք գամվում են ձեր հիշողության մեջ:

Բղավեցի իմ պաշտպանների վրա. ուշադի՛ր, տղաներ….դեռ չէի հասցրել արտասանել վերջին ՝ ր տառը, երբ գնդակը գինովցած գեղեցկուհու նման փախավ իմ ձեռքերից:

Տապալվեցի խոտածածկին և գրկեցի նրան, բայց արդեն ուշ էր…

Կանանց հետ էլ է այդպես. գրկում ես նրան, բայց արդեն հասկանում ես ՝ նա էլ քոնը չէ:

Ռոնալդինյոյի այդ գոլը ոչնչացրեց ինձ: Ես դիմեցի հոգեբանների, ապա խմիչքի օգնությանը, սակայն, այդ դրվագն այդպես էլ չջնջվեց իմ հիշողությունից»,- ասել է Սիմենը:

Հիշեցնենք, որ այդ տարի Բրազիլիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն:

Добавить комментарий