Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ուեսլի Սոյի հետ -
Շախմատ

Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ուեսլի Սոյի հետ

65Views

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Նախորդ 8 տուրում Լևոնը վաստակել էր 4 միավոր ու կիսում էր 5-8-րդ տեղերը: Այս տուրում ոչ-ոքի է ավարտվել նաև Վեի-Նակամուրա և Գրիշչուկ-Յանգժի պարտիաները: Դին Լիրենը հաղթել է Կշիշտոֆ Դուդային: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են: Հիշեցնենք, որ հիմնական փուլում պայքարը շարունակելու է 8 շախմատիստ՝ արմագեդոն մրցակարգով:

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է:

Добавить комментарий