Հայտնի է՝ երբ կվերսկսվի անգլիական Չեմպիոնշիփի մրցաշրջանը -
Ֆուտբոլ

Հայտնի է՝ երբ կվերսկսվի անգլիական Չեմպիոնշիփի մրցաշրջանը

49Views

Անգլիական Չեմպիոնշիփի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին: Այս մասին հայտնում է Express-ը:

Նշվում է, որ Անգլիայի կարգով երկրորդ ֆուտբոլային առաջնության մրցաշրջանը նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի վերջ:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից առաջ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիդսը», որը «Վեսթ Բրոմից» առաջ է 1 միավորով: Փլեյ-օֆֆի գոտում (4-րդ-6-րդ տեղ) տեղակայված են «Ֆուլհեմը», «Բրենթֆորդը», «Նոտինգհեմ Ֆորեստը» և «Փրեստոնը»:

ԱՊԼ-ի վերսկսման ժամկետների վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Ակնկալվում է, որ այն ևս կվերսկվի հունիսի երկրորդ կեսին։

Добавить комментарий