Յուվենտուսի ֆուտբոլիստների Covid-19-ի թեստերի պատասխանները հայտնի են -
Ֆուտբոլ

Յուվենտուսի ֆուտբոլիստների Covid-19-ի թեստերի պատասխանները հայտնի են

229Views

Թուրինի «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները դարձյալ Covid-19-ի թեստեր են հանձնել։

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բոլոր ֆուտբոլիստների թեստերի պատասխանները բացասական են եղել։ Առաջիկա օրերին թիմի մարզումներն անցնելու են ընդհանուր խմբով, առանց սահմանափակումների։

Ներկա պահին ֆուտբոլիստները մարզվում էին առանձին խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան, Բլեզ Մաթյուիդին և Դանիելե Ռուգանին վարակվել էին կորոնավիրուսով։ Նրանք երեքն էլ արդեն ապաքինվել են։

Добавить комментарий