Չելսին թույլատրել է Կանտեին չմասնակցել մարզումներին․ ֆրանսիացին անհանգստանում է իր առողջության համար - Champions.am
Ֆուտբոլ

Չելսին թույլատրել է Կանտեին չմասնակցել մարզումներին․ ֆրանսիացին անհանգստանում է իր առողջության համար

Ն’գոլո Կանտե
124Views

«Չելսին» թույլատրել է Ն’գոլո Կանտեին ժամանակավորապես չմարզվել թիմի հետ։

29-ամյա կիսապաշտպանը որոշակի վախ ունի, որ կվարակվի կորոնավիրուսով։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը անհանգստանում է իր առողջության համար։

Մայիսի 19-ին «Չելսին» վերսկսել է մարզումները։ Կանտեին ակումբը թույլատրել է չմասնակցել մարզումներին առայժմ։ Նա շարունակում է մարզումները տնային պայմաններում։

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային լիգաներում կորոնավիրուսի 6 դեպք է գրանցվել։

Добавить комментарий