Ռոնալդուն խորհուրդ է տալիս Յուվենտուսին ձեռք բերել Կիեզային - Champions.am
Ֆուտբոլ

Ռոնալդուն խորհուրդ է տալիս Յուվենտուսին ձեռք բերել Կիեզային

112Views

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խորհուրդ է տալիս ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:

Այս տրանսֆերը կարող է կանխվել թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի կողմից, ով նախատեսում է թիմն ամրապնդել այլ խաղացողներով:

Իր հերթին Calcio Italia-ն հայտնում է, որ Կիեզան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»:

Добавить комментарий