Քաշքշոց և վիրավորանքներ Լոկոմոտիվի լեգեոներների կողմից (📷) -
Ֆուտբոլ

Քաշքշոց և վիրավորանքներ Լոկոմոտիվի լեգեոներների կողմից (📷)

266Views

Երեկ՝ մայիսի 20-ին, կայացած ԲԿՄԱ-Լոկոմոտիվ ընկերական խաղում (4:1) «Լոկոմոտիվի» լեգեոներներն ամբողջ 90+ րոպեների ընթացքում չեն դադարեցրել բացահայտ վիրավորանքը մրցավարների նկատմամբ՝ փորձելով հունից հանել նրանց։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲԿՄԱ-ի տնօրեն, ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը՝ լուսանկարներ հրապարակելով միջադեպից:

«Երբեմն նույն վերաբերմունքը դրսևորվել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների նկատմամբ։

Լուսանկարում պատկերված դրվագում քաշքշոց է արդեն «Լոկոմոտիվի» երկու ֆուտբոլիստների միջև։ Լոկոյի լեգեոներներից մեկը, որն ամբողջ խաղի ընթացքում չէր դադարեցնում վիրավորանքը մրցավարների նկատմամբ, ԲԿՄԱ-ի գոլերից մեկից հետո հարձակվեց իր հայ թիմակցի վրա, ով մինչ այդ բացարձակ կարգապահությամբ էր աչքի ընկել»,- գրել է Աղբալյանը:

«Միգուցե մշակութային խնդիր է կամ սովորույթի, բայց հատկապես Առաջին խմբում՝ ֆուտբոլիստներն իրենց մեծ իրավունք են վերապահում սադրելու և վիրավորելու։ Նման դեպքերի վիճակագրությունը լեգիոներների օգտին չէ։

бл**ь, твою мать, сука, пи*дец ․․․ սենց սադրանքներին, համաձայնեք, դժվար է դիմանալ։

Ու հալալ ա մրցավարներին, որ էս պայմաններում սադրանքին չեն տրվում, սառնաստորեն իրենց գործն են անում»,- եզրափակել է իր խոսքը Գագիկ Աղբալյանը:

Добавить комментарий