Անգլիայում մթնոլորտն ավելի լավն է․ Անչելոտին համեմատել է ԱՊԼ-ն ու Ա Սերիան -
Ֆուտբոլ

Անգլիայում մթնոլորտն ավելի լավն է․ Անչելոտին համեմատել է ԱՊԼ-ն ու Ա Սերիան

Կառլո Անչելոտի
51Views

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համեմատել է Անգլիայի ու Իտալիայի առաջնությունները աշխատանքային հարմարավետության առումով։

«Վստահաբար, այստեղ՝ ԱՊԼ-ում ավելի հաճելի է։ Այստեղ երկրպագուների կողմից ճնշումը քիչ է, Անգլիայում մթնոլորտն ավելի լավն է։

Ես 9 տարի անց վերադարձա Իտալիա (2009-2017 թվականներին աշխատել է արտասահմանյան ակումբներում), ու այնտեղ քիչ բան էր փոխվել։ Ճնշումը նույնն էր, երկրպագուները՝ շատ։

Իտալական ֆուտբոլը փորձում է փոխվել, բայց դժվար է երկրի մշակույթը փոխելը, որտեղ, ցավոք, դեռ հարձակվում են միմյանց վրա։

Այստեղ՝ Անգլիայում, մարդիկ տրիբունայում, ես խոսում եմ միայն մարզադաշտերի մասին, ավելի շատ հարգանք են ցուցաբերում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։   

Добавить комментарий