Մահացել է Ինտերի, Նապոլիի ու Լացիոյի նախկին մարզիչը - Champions.am
Ֆուտբոլ

Մահացել է Ինտերի, Նապոլիի ու Լացիոյի նախկին մարզիչը

Լուիջի Սիմոնի
290Views

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկինում հայտնի իտալացի մասնագետ Լուիջի Սիմոնին։ Այս մասին հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը։  

2019 թվականին նա ինսուլտ էր ստացել։

Սիմոնին ֆուտբոլիստ եղած տարիներին հանդես է եկել «Մանտովայում», «Նապոլիում», «Տորինոյում», «Յուվենտուսում», «Բրեշիայում» ու «Ջենոայում»։ Որպես մարզիչ աշխատել է «Ջենոայում», «Բրեշիայում», «Լացիոյում», «Էմպոլիում», «Նապոլիում», «Ինտերում»  ու իտալական այլ թիմերում, ինչպես նաև՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ում։

«Նապոլիի» կազմում 1961/62 մրցաշրջանում Սիմոնին դարձել է Իտալիայի հավաթակիր, ինչպես նաև «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում 1997/98 մրցաշրջանում նվաճել ՈՒԵՖԱ-ի Գավաթը։ 

Добавить комментарий