Ռիվալդոն Բեյլին խորհուրդ է տվել տեղափոխվել Նյուքասլ - Champions.am
Ֆուտբոլ

Ռիվալդոն Բեյլին խորհուրդ է տվել տեղափոխվել Նյուքասլ

Գարեթ Բեյլ
272Views

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է հարձակվող Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալից» հավանական տեղափոխման մասին։

«Շշուկներ են պտտվում, որ Բեյլին առաջարկել են MLS-ի ակումբներին ու որ նա հետաքրքրված է այդպիսի տրանսֆերով, բայց ես առաջվա պես կարծում եմ, որ նա 30 տարեկանում դեռ եվրոպական ֆուտբոլում ցույց տալու բան ունի նախքան Ամերիկա մեկնելը։ Կարծում եմ՝ նրա կարիերան «Ռեալում» մոտենում է ավարտին ու նա սահմանափակ քանակի խաղաժամանակ կստանա, հատկապես եթե հաշվի առնենք հավանական նորեկներին, որոնք ամռանը կգան։ Ակումբը վերջին տարիներին ունեցած խնդիրների պատճառով նրան առանցքային խաղացող չի համարում։ Սրա հետ կապված՝ «Ռեալից» նրա հեռանալը շատ հավանական է թվում, բայց իմ կարծիքով՝ նա գոնե 2-3 տարի դեռ պետք է Եվրոպայում մնա, ու, գուցե, Անգլիա վերադարձը լավագույն որոշումը կլիներ նրա համար։

«Նյուքասլը», նոր սեփականատերերի գալով, պետք է շատ փող ստանա ամառային տրանսֆերային պատուհանի համար, ու այդ ակումբը լավ վայր կարող էր դառնալ Բեյլի համար կարիերան շարունակելու առումով։ Այնտեղ նա կարող էր վերականգնել գերաստղի կարգավիճակն ու դրա հետ մեկտեղ շարունակեր շատ փող վաստակել։ Գարեթի համար դա գերազանց շանս կլիներ ապացուցելու, որ ինքը դեռ թոփ-ֆուտբոլիստ է, ու այնպես անելու, որ իրեն որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ընդունեին։ Այնպես որ, եթե նման առաջարկ լինի, կարծում եմ, նա պետք է համաձայնի։ «Նյուքասլում» Գարթեը գլխավոր աստղը կդառնար ու նորացված թիմին լավ արդյունքներ կբերեր ԱՊԼ-ում»,-Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Добавить комментарий