Ռոդրիգո․ Աշխատում ենք ջանասիրաբար, որ հաղթենք Լա լիգան -
Ֆուտբոլ

Ռոդրիգո․ Աշխատում ենք ջանասիրաբար, որ հաղթենք Լա լիգան

Ռոդրիգո
210Views

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվում մրցաշրջանի վերսկսմանը։

«Առաջին շաբաթը մենք մարզվում էինք անհատապես, իսկ հիմա կարող ենք մարզվել նաև խմբով։ Հիմա ունենք հնարավորություն փոխանցում կատարելու ու դարպասին հարվածելու։ Սա արդեն ֆուտբոլ է, ու մենք քայլ առ քայլ վերադառնում ենք բնականոն կյանքին։

Ես կարանտինի ընթացքում մարզվում էի տանը, անում էի հնարավոր ամեն բան և կարծում եմ, որ հիմա ամեն ինչ նորմալ է։ Արել եմ այն ամենը, ինչ պահանջել է մարզիչն ու շտաբը։ Ես պետք է շարունակեմ նույն ոգով։

Մենք աստիճանաբար վերադառնում ենք մեր լավագույն մարզավիճակին և պետք է շարունակենք այստես նաև ապագայում։ Մենք արդեն գիտենք, որ Լա լիգան վերադառնում է ու ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի երբ մրցաշարը վերադառնա, ցույց տանք մեր լավագույն խաղն ու հաղթենք Լա լիգան»,- ասել է Ռոդրիգոն։

Добавить комментарий