Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը -
Թենիս

Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը

NAOMI OSAKA (JPN) 2020 BRISBANE INTERNATIONAL, PAT RAFTER ARENA, BRISBANE TENNIS CENTRE, BRISBANE, QUEENSLAND, AUSTRALIA © TENNIS PHOTO NETWORK
210Views

Աշխարհի նախկին առաջին ռակետ ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ տարվա կտրվածքով վաստակելով 37,4 միլիոն դոլար, հայտնում է Forbes-ը:

Օսկանան 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը:

2016 թվականից ի վեր առաջին անգամ երկու կին մարզիկ ընդգրկվել են Forbes-ի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների վարկանիշային աղյուսակում: Ամսագիրը շուտով կհրապարկի նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամբողջական ցուցակը:

Օսական ծնվել է Ճապոնիայում: Երեք տարեկան հասակից նա ապրում է ԱՄՆ-ում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախօրեին նա հայտարարեց, որ խաղերում կներկայացնի Ճապոնիան:

Այս պահին թենիսիստուհին 15 հովանավորչական պայմանագիր ունի: Մասնավորապես, նա պայմանագրեր է կնքել Nissan Motor-ի, Shiseido-ի և Yonex-ի հետ:

2018 թվականին Օսակա դարձավ Ճապոնիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթեց Grand Slam մրցաշարում: US Open 2018-ի եզրափակչում նա հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: 2019-ի հունվարին Օսական հաղթեց Ավստրալիայի օփենում, եզրափակչում յաղթելով Պետրա Կվիտովային:

Добавить комментарий