Կիկե Սետյեն․ Ուզում եմ մի օր մարզել Նեյմարին -
Ֆուտբոլ

Կիկե Սետյեն․ Ուզում եմ մի օր մարզել Նեյմարին

Կիկե Սետյեն
92Views

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծիք է հայտնել Նեյմարի, Միրալեմ Պյանիչի մասին, ինչպես նաև խոսել է առաջնության վերսկսման մասին։

«Ես ուզում եմ մի օր մարզել Նեյմարին, քանի որ նա համաշխարհային մակարդակի խաղացող է։ Եթե լինեմ անկեղծ, ես իրականացրել եմ իմ երազանքը՝ մարզելով Մեսսիին։ Եթե Նեյմարը միանա մեզ, ես ամբողջությամբ երջանիկ կլինեմ։

Պյանի՞չը։ Նա հրաշալի տաղանդ է, ինչպես մյուս անունները, որոնց կապում են մեր թիմի հետ»,-Սետյենի խոսքն է մեջբերում AS-ւ։

Խոսելով առաջնության վերսկսման մասին Սետյենն ասել է հետևյալը․

«Ես գնահատում եմ այն փաստը, որ մենք հնարավորություն կունենանք առաջնությունն ավարտելու։ Չնայած այն փաստին, որ մենք գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը, ես ուզում էի, որ առաջնությունն ավարտվեր դաշտում»։

Добавить комментарий