Վենգերը հաստատել է, որ չի վերադառնալու Արսենալ անգամ խաղ դիտելու համար -
Ֆուտբոլ

Վենգերը հաստատել է, որ չի վերադառնալու Արսենալ անգամ խաղ դիտելու համար

Արսենալ՝ Արսեն Վենգեր
99Views

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերահաստատել է, որ չի պատրաստվում վերադառնալ «Էմիրեյթս» անգամ խաղ դիտելու նպատակով։

«Կվերադառնամ ես «Էմիրե՞յթս»։ Ես միշտ ասել եմ ինձ, որ երբ լքեմ «Արսենալը», լքելու եմ ամբողջությամբ։ Սա է իմ կայացրած որոշումը։

Ես եղել եմ այս թիմի ղեկին 1235 խաղ։ Ես ունեցել եմ թե՛ լավ, թե՛ վատ պահեր այնտեղ, բայց մենք փորձել ենք միշտ պահպանել թիմի արժեքները։ Եվ ես կարծում եմ, որ ի վիճակի եմ եղել դա անելու»,-ասել է Վենգերը beIN SPORTS-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 2018 թվականին «Արսենալից» հեռանալուց հետո չի շարունակել մարզչական գործունեությունը։

Добавить комментарий