Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Նապոլիի կիսապաշտպանին - Champions.am
Ֆուտբոլ

Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Նապոլիի կիսապաշտպանին

175Views

Իտալական «Նապոլիի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալանը կարող է հայտնվել «Էվերտոնում», տեղեկացնում է Il Mattino-ն:

Լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով աշխատել է 29-ամյա կիսապաշտպանի հետ, անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով:

Տեղափոխությանը կարող է խոչընդոտել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով բավական մեծ գումար է պահանջում Ալանի համար (70 մլն. եվրո):

Հիշեցնենք, որ բրազիլացու պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий