Իտալիայի հավաքականը՝ կիբերֆուտբոլի Եվրոպայի առաջին չեմպիոն - Champions.am
Այլ մարզաձևեր

Իտալիայի հավաքականը՝ կիբերֆուտբոլի Եվրոպայի առաջին չեմպիոն

339Views

Իտալիայի ազգային հավաքականը E-EURO 2020-ի եզրափակչում հաղթեց Սերբիային և դարձավ կիբերֆուտբոլի առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնը:

Ազգային հավաքականների մասնակցությամբ մրցաշարը ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ազգային ասոցիացիաների մասնակցությամբ անցկացվել է Playstation 4. eFootball PES 2020 պլատֆորմի վրա: Ձևաչափը հիշեցնում էր Եվրո-2020-ը՝ որակավորման փուլերով և եզրափակիչ մրցաշարով:

Իտալիայի հավաքականում խաղացել են խաղացողներ Ալոնսո Գրեյֆոքսը, Նեապոլիս17-ը, Նիկալդանն ու Ջենովա_Npk02-ը: Եզրաձակչում 3-1 հաշվով իտալացիները հաղթեցին սերբական թիմին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո և այն բաժանվել է քառորդ եզրափակչի մասնակիցների միջև: Այս գումարից չեմպիոնները ստացել են 40 հազար եվրո:

Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը ընդգրկված էր Եվրոպայի առաջնության ընտրական J խմբում: Մեր ընտրանին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ նույն խմբում ընգգրկված լինելով Ֆրանսիայի, Կիպրոսի, խորվաթիայի, Բելգիայի ու Չեխիայի հետ:

Добавить комментарий