Լայպցիգը և Հերտան չպարզեցին հաղթողին (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լայպցիգը և Հերտան չպարզեցին հաղթողին (🎥)

211Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հերտային» (2-2):

Հանդիպման առաջին գոլի հեղինակ դարձան հյուրերը: 9-րդ րոպեին բեռլինյան ակումբն անկյունային հարվածի իրավունք ստացավ, որի արդյունքում Գրաուչը ոտքի հարվածով բացեց խաղի հաշիվը: Վերջին անգամ նա գոլի հեղինակ դարձել էր դեկտեմբերին:

Տանտերերն էլ իրենց գոլը խփեցին անկյունային հարվածից հետո: 23-րդ րոպեին Կլոստերմանը գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին «Լայպցիգը» մնաց 10 ֆուտբոլիստներով: Մարսել Հալստենբերգը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

Հանդիպման 68-րդ րոպեին Պատրիկ Շիկը միջին հեռավորությունից կատարած հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Այդ դրվագում իր մեղքի բաժինը ուներ «Հերտայի» դարպասապահը:

Սակայն, «Լայպցիգին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 83-րդ րոպեին Կժիշտոֆ Պյոնտեկը իրացրեց նշանակված 11-մետրանոցը և փրկեց իր թիմին պարտությունից:

Այսպիսով, «Լայպցիգը» վաստակեց 55 միավոր և մնաց երրորդ հորիզոնականում: «Հերտան» իր ակտիվում ունի 35 միավոր և զբաղեցնում է 11-րդ դիրքը:

Добавить комментарий