Lindores Abbey Rapid Challenge. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը - Champions.am
Շախմատ

Lindores Abbey Rapid Challenge. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Lindores Abbey Rapid Challenge
120Views

Մայիսի 23-ից 27-ը անցկացվեցին շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները:

Հիշեցնենք, որ ամենավաղը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ պարտության մատնելով Լևոն Արոնյանին: Կիսաեզրափաչում Նակամուրայի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Դանիիլ Դուբովն ու Դին Լիրենը: Ռուս խաղացողը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին, իսկ չինացի շախմատիստը առավելության հասավ իր հայրենակցի՝ Յու Յանգժիի նկատմամբ:

Добавить комментарий