Նադալի երկրպագուները վախեցել են՝ թենիսիստն ավարտում է կարիերան. պարզվել է՝ խոսքը ձիու մասին է - Champions.am
Թենիս

Նադալի երկրպագուները վախեցել են՝ թենիսիստն ավարտում է կարիերան. պարզվել է՝ խոսքը ձիու մասին է

Ռաֆայել Նադալ
201Views

Թվիթերում լայն տարածում է գտնում Նադալի՝ կարիերան ավարտելու մասին գրառումը: Ավելի վաղ սոց.ցանցերում հաղորդագրություն էր տարածվել Nadal Retires վերնագրով: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի երկրպագուները որոշել էին, որ խոսքը թենիսիստի մասին է: Ավելին, այդ նորությունն իրենց էջերում տարածել էին մի շարք հայտնի լրագրողներ:

Բայց, իրականում, խոսքը Կենտուկկի նահանգից (ԱՄՆ) մի ձիու մասին է, որը ոտքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել:

Թենիսիստի շատ սիրահարներ սարսափով տարածել էին այն գրառումը, շատերն էլ բավականին էմոցիոնալ էին արձագանքել:

Ինչ վերաբերում է ձի Նադալին, ապա նա մարզման ժամանակ վնասել է ոտքը: Արդյունքում, նրա մարզիչը հայտնել է, որ կենդանին պետք է վիրահատվի:

Добавить комментарий