Մեդվեդևան նկարել է Քիմ Քարդաշյանի քրոջը(📷) - Champions.am
Այլ մարզաձևեր

Մեդվեդևան նկարել է Քիմ Քարդաշյանի քրոջը(📷)

185Views

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան կիսվել է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենների նկարով, որը նկարել է հայտնի գեղասահորդուհին:

Մեդվեդևան Instagram-ում հրապարակել է իր նկարը:

https://www.instagram.com/p/CA2MgFoKGrW/?igshid=rkbgyi9f7cvp

24-ամյա Քենդալ Ջենները աշխարհի ամենահանրաճանաչ մոդելներից մեկն է, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից և խոշոր համաշխարհային բրենդների դեսպանը: 2018 թվականին Forbes ամսագիրը նրան ճանաչեց որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել:

Ջենները աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի քույրն է։

Добавить комментарий