Բարսելոնայի 5 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնայի 5 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով

160Views

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հինգ ֆուտբոլիստների և մարզչական շտաբի երկու ներկայացուցիչների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, գրում է AS-ը՝ մեջբերոլով RAC1 ռադիոկայանին:

Պարզվում է, որ բոլոր յոթ դեպքերն էլ գրանցվել են մարտ ամսվա ընթացքում: Այժմ նրանք վերականգնվել և մասնակցում են թիմի մարզումներին: Վարակվածների անունները չեն նշվում:

«Բարսելոնան» սովորականի պես շարունակում է խմբային մարզումները իր մարզաբազայում: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի (Լա Լիգա) ղեկավարությունը նախօրեին ներկայացրեց վերսկսված առաջնության խաղային օրացույցը:

Առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սևիլիա» – «Բետիս» հանդիպմամբ: Հունիսի 13-ին կայանալիք արտագնա խաղում «Բարսելոնան» կհանդիպի «Մայորկայի» հետ (Երևանի ժամանակով 00։00):

Добавить комментарий