Իսպանացի լեգենդար թենիսիստը 34 տարեկան է -
Թենիս

Իսպանացի լեգենդար թենիսիստը 34 տարեկան է

154Views

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալն այսօր տոնում է ծննդյան 34 տարեդարձը:

Իր խելահեղ կարիերայի ընթացքում իսպանացին 19 անգամ հաղթել է Մեծ Սաղավարտերի մրցաշարերում: Աշխարհի երկրորդ ռակետը կրկնակի օլիմպիական չեմպիոն է: Ռաֆան հաղթել է 2008 թ-ի Պեկինի և 2016 թ-ի Ռիոյի Օխ-ում:

Կարիերայի ընթացքում Նադալը 88 տիտղոս է նվաճել:

Իսպանացու արտաբերած, մտածելու տեղիք տվող մտքերից՝

-Պարտությունը թշնամի չէ: Պարտությունից ունեցած վախը. ահա, թե որն է իմ գլխավոր թշնամին:

-Ես պարտվեցի, բայց դա ողբերգություն չէ, այլ ընդամենը թենիսի խաղ: Վերջ ի վերջո, թենիսից բացի կա այլ կյանք: Կան ավելի կարևոր արժեքներ:

-Միշտ անհրաժեշտ է հարգել հակառակորդին և դիտարկել նրա հաղթելու տարբերակը: Աշխարհի 500-րդ ռակետի դեմ պետք է խաղալ այնպես, ինչպես առաջինի:

— Ավելի շուտ կավարտեմ կարիերաս, քան դոպինգ կօգտագործեմ կամ խաբեությունների կդիմեմ։

Добавить комментарий