Բեյլի գործակալ․ Գարեթը չի ուզում ԱՊԼ վերադառնալ - Champions.am
Ֆուտբոլ

Բեյլի գործակալ․ Գարեթը չի ուզում ԱՊԼ վերադառնալ

Գարեթ Բեյլ
120Views

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը մեկնաբանել է խաղացողի հնարավոր վերադարձն ԱՊԼ։

«Միշտ ասել եմ, որ Գարեթը լիարժեք երջանիկ է Մադրիդում։ Նա գերազանց կենսակերպ ունի, չգիտեմ, թե ինչ պատճառով կարող է լքել Մադրիդը։ Ֆինանսական տեսանկյունից՝ փողերը կհերիքեն նրա երեխաներին ու թոռներին մինչև կյանքի վերջ։ Նա գրեթե ամեն ինչ հաղթել է, բացի աշխարհի առաջնությունից։ ԱՊԼ վերադարձը մեծ իրադարձություն կլիներ, բայց չեմ կարծում, թե նա հիմա ուզում է դա։ Նա երջանիկ է «Ռեալում»»,- Բարնեթի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Գարեթը մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 խաղի։ 30-ամյա հարձակվողի ակտիվում 3 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալն» ուզում է բաժանվել Բեյլից։

Добавить комментарий