Բոատենգը՝ Ֆլոյդի սպանության մասին․ Ամեն ինչ սկսվում է երեխաների կրթությունից -
Ֆուտբոլ

Բոատենգը՝ Ֆլոյդի սպանության մասին․ Ամեն ինչ սկսվում է երեխաների կրթությունից

Ժերոմ Բոատենգ
128Views

«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը անդրադարձել է Միացյալ Նահանգների Մինեոպոլիս քաղաքում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դեպքին։

«Ամեն ինչ սկսվում է երեխայի կրթությունից։ Դա ամենակարևոր բանն է։ Ոչ մի երեխա այս աշխարհում ռասիստ չի ծնվում։

Այս ամենը կախված է ծնողներից, և նրանից, թե ինչ են նրանք սովորեցնում իրենց երեխաներին»,-Բոատենգի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։

Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Միացյալ Նահանգների բազմաթիվ շրջաններում բողոքի մասսայական ցույցեր են ընդդեմ ռասիզմի։

Добавить комментарий