Լիվերպուլի թիրախ Վերները կարող է անգլիական այլ ակումբ տեղափոխվել -
Ֆուտբոլ

Լիվերպուլի թիրախ Վերները կարող է անգլիական այլ ակումբ տեղափոխվել

Տիմո Վերներ
207Views

«ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները անգլիական «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր թիրախն է։ Սակայն իրադարձությունները կարող են փոխվել։ Վերները գուցե անգլիական այլ թիմ տեղափոխվի։

Bild-ը հաղորդում է, որ Վերների համար պայքարին է միացել «Չելսին»։ «Կապույտները» պատրաստ են 60 միլիոն եվրո առաջարկել գերմանացի ֆուտբոլիստի համար։ Հենց այսքան է կազմում Վերների հրաժարագինը։

Հիշեցնենք, որ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անձամբ է հետաքրքրված Տիմո Վերների ծառայություններով։

Добавить комментарий