Հոլանդը վերադարձել է Բորուսիայի մարզումներին - Champions.am
Ֆուտբոլ

Հոլանդը վերադարձել է Բորուսիայի մարզումներին

Էրլինգ Հոլանդ
101Views

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերադարձել է թիմի հետ մարզումներին։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ խաղում (0-1) Հոլանդը վնասվածք էր ստացել մրցավար Տոբիաս Շտիլերի հետ բախման արդյունքում։ Շտիլերը մեջքով շարժվում էր դաշտի կենտրոն ու պատահաբար կանգնեց Հոլանդի ոտքին։ Բախումից րոպեներ անց նորվեգացի հարձակվողը ստիպված էր փոխարինում խնդրել։

Հոլանդը «Բորուսիա» էր տեղափոխվել 2020-ի հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 20 մլն եվրո։ Դորտմունդցիների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ 2021-ի ձմռանը խաղացողի պայմանագրում կակտիվանա 75 մլն եվրոյի չափով հրաժարագնի վերաբերյալ կետը։

Добавить комментарий