Միխայել Ցորկ․ Բավարիային արդեն հասնել չի լինի -
Ֆուտբոլ

Միխայել Ցորկ․ Բավարիային արդեն հասնել չի լինի

Միխայել Ցորկ
168Views

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» 7 միավորով հետ մնալու փաստը։

«Մեր կարծիքով՝ առաջնությունում ամեն ինչ արդեն որոշված է։ Պետք է խոստովանել, որ «Բավարիային» այս իրավիճակում արդեն հասնել չի լինի։ Մենք նպատակադրված ենք Բունդեսլիգայում երկրորդ տեղը պահպանելու ուղղությամբ»,- Ցորկի խոսքերն է փոխանցում «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բավարիան»՝ 67 միավորով։ Դորտմունդցիները 60 միավորով 2-րդ տեղում են։ Լավագույն եռյակը եզրափակում է «ՌԲ Լայպցիգը» 58 միավորով։ Բունդեսլիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է 5 տուր։

Добавить комментарий