Մյուլլեր․ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Լևանդովսկին ավելի լավ տարբերակ է - Champions.am
Ֆուտբոլ

Մյուլլեր․ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Լևանդովսկին ավելի լավ տարբերակ է

Թոմաս Մյուլեր
189Views

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է այն հարցին, թե համաշխարհային աստղերից ում հետ կցանկանար մի թիմում խաղալ։

«Հավանաբար, անցած տարիներիս կցանկանայի խաղալ Լիոնել Մեսսիի հետ, որովհետև կարիերայիս առաջին 6-7 տարիներին ես ավելի շուտ հարձակվող էի։

Հիմա շատ լավ մարզավիճակում եմ ու ավելի շատ փոխանցումներ եմ անում։ Գուցե, հիմա ինձ համար մի թիմում ավելի լավ լիներ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Բայց «Բավարիայում» մենք Ռոբերտ Լևանդովսկի ունենք։ Կարծում եմ՝ հիմա նա ավելի լավ տարբերակ է, քան Ռոնալդուն։

Խաղացել եմ Մեսսիի ու Ռոնալդուի դեմ։ Հաղթել ու պարտվել եմ երկուսին էլ։ Նրանք յուրահատուկ են, նման չեն սովորական շատ լավ ֆուտբոլիստներին»,- Մյուլլերի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Добавить комментарий