Սաուլը ֆուտբոլային դպրոց է բացել, որը կաշխատի երիտասարդների հետ -
Ֆուտբոլ

Սաուլը ֆուտբոլային դպրոց է բացել, որը կաշխատի երիտասարդների հետ

128Views

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը իր հարազատ Էլչե քաղաքում ֆուտբոլային դպրոց է բացել ու անվանել «Կոստա Սիթի ակումբ»:

Ակումբում կլինեն 4-ից 18 տարեկան ֆուտբոլով զբաղվող ցանկացողներ, իսկ թիմերի ընդհանուր թիվը կհասնի 30-ի: Ըստ Սաուլի, ծրագրի հիմնական նպատակը երիտասարդների համար առողջ ապրելակերպի և սպորտային դաստիարակության խթանումն է:

Մայիսի 25-ին Սաուլը Թվիթերում գրել էր. «Նոր ակումբ, որի մասին կհայտարարեմ շուտով»: Շատերը կարծել էին, որ իսպանացին հեռանում է «Ատլետիկոյից», սակայն ինչպես պարզվեց՝ անակնկալ էր պատրաստել:

Добавить комментарий