Դիեգո Կոստան տուգանվել է ՝ հարկերը չվճարելու համար - Champions.am
Ֆուտբոլ

Դիեգո Կոստան տուգանվել է ՝ հարկերը չվճարելու համար

Դիեգո Կոստա
217Views

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան տուգանվել է 540 հազար եվրոյով՝ հարկերը չվճարելու համար։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ն։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստին 6 ամսվա ազատազրկում էր սպառնում, բայց Իսպանիայում 2 տարուց քիչ ազատազրկումը կարող է փոխարինվել տուգանքով։ Հաղորվում է, որ ֆուտբոլիստն անցյալ տարի մարել էր հարկային բոլոր պարտքերը, իսկ հիմա 543 208 եվրոյի չափով տուգանք կվճարի։

31-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր իմիջային իրավունքներից ստացած եկամտից 1,37 մլն եվրո հարկ չվճարելու մեջ։ Դիեգոն օրենքը խախտել էր դեռ 2014-ին, բայց գործը միայն հիմա է քննվում։

Добавить комментарий