Կասիլյասն ասել է՝ իր հայրենակիցներից ովքեր էին արժանի Ոսկե գնդակ ստանալուն - Champions.am
Ֆուտբոլ

Կասիլյասն ասել է՝ իր հայրենակիցներից ովքեր էին արժանի Ոսկե գնդակ ստանալուն

Իկեր Կասիլյաս
190Views

Իսպանացի Իկեր Կասիլյասը, որը 15 տարի շարունակ եղել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը, իսկ կարիերայի վերջին տարիներին տեղափոխվել «Պորտու», թվել է իր այն հայրենակիցների անունները, որոնք, իր կարծիքով, արժանի են եղղել «Ոսկե գնդակ» ստանալուն։

«Ռաուլը, Սերխիո Ռամոսը, Ինյեստան, Չավին»,- ասել է Կասիլյասը AS-ի հետ զրույցում։

Ռաուլը «Ռեալի» պատմության լավագույն հարձակվողներից մեկն է, որը թիմի կազմում ավելի քան 500 խաղ է անցկացրել։ Սերխիո Ռամոսը մադրիդյան ակումբի ու Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2005 թվականից ու հիմա երկու թիմերի ավագն է։ Անդրես Ինյեստան կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում», իսկ հիմա հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։ Չավին ևս գրեթե ողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում, ինչից հետո, մի քանի տարի խաղացել է Քաթարի «Ալ-Սադե» թիմում, ապա դարձել դրա գլխավոր մարզիչը։

Добавить комментарий