Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպանը՝ մոսկովյան գրանդների դիտակետում - Champions.am
Ֆուտբոլ

Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպանը՝ մոսկովյան գրանդների դիտակետում

Արիան Ադեմի
124Views

«Սպարտակը» և ԲԿՄԱ-ն հետաքրքրված են «Զագրեբ Դինամոյի» և Մակեդոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արիան Ադեմիի ծառայություններով, հայտնում է Metaratings-ը:

Հաղորդվում է, որ 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Սպարտակը» ստիպված կլինի նախ վաճառել ինչ-որ մեկին ներկայիս կազմից, քանի որ ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը չի պատրաստվում միջոցներ հատկացնել նորեկներին գնելու համար:

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին, ապա բանակայիններին կարող է խանագրել միայն ֆուտբոլիստի աշխատավարձը: «Դինամոյում» Ադեմին տարեկան ստանում է 1,2 միլիոն եվրո:

Հատկանշական է, որ 2015 թվականին խաղացողին մեղադրել էին դոպինգ օգտագործելու մեջ և 4 տարով նա հեռացվել էր ֆուտբոլից: Ավելի ուշ Ադեմիի հեռացման ժամկետը կրճատվել էր երկու տարով:

Добавить комментарий