Պորտուգալիայի առաջնություն․ Առաջատարը անակնկալ պարտություն կրեց (🎥) -
Ֆուտբոլ

Պորտուգալիայի առաջնություն․ Առաջատարը անակնկալ պարտություն կրեց (🎥)

Պորտու
240Views

Երեկ՝ հունիսի 3-ին, վերսկսվել է նաև Պորտուգալիայի առաջնությունը։ 25-րդ տուրի խաղում առաջնության գլխավոր բացահայտումը դարձած «Ֆամալիկաոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Պորտուին»։

Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեցին տանտերերը․ 48-րդ րոպեին աչքի ընկավ կիսապաշտպան Ֆաբիո Մարտինշը։ Սակայն «Պորտուին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը 74-րդ րոպեին․ Սերխիո Օլիվեյրայի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Կորոնան։

Բայց տանտերերը համաձայն չէին երեք միավորի կորստի հետ, և 4 րոպե անց Գոնսալվեշը Ռաչիչ փոխանցումից հետո ձևակերպում է խաղի վերջնահաշիվը՝ 2-1։

Այս խաղից հետո «Պորտուն» ունի 60 միավոր իր ակտիվում, շարունակում է մնալ առաջինը մրցաշարային աղյուսակում, սակայն նրանց արդեն իսկ այս տուրում կարող է շրջանցել «Բենֆիկան», որն ընդամենը 1 միավորով է ետ մնում «վիշապներից»։ «Ֆամալիկաոն» վաստակել է 40 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։

Добавить комментарий