Ռաուլ կարող է գլխավորել իր նախկին ակումբը - Champions.am
Ֆուտբոլ

Ռաուլ կարող է գլխավորել իր նախկին ակումբը

Ռաուլ
183Views

«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ կարող է գլխավորել իր նախկին ակումբը՝ «Շալկե 04»-ը :

AS-ը հայտնում է, որ «Շալկեի» ղեկավարությունը դժգոհ է Դևիդ Վագների արդյունքներից, որը Բունդեսլիգայի վերսկսումից հետո պարտվել է բոլոր չորս հանդիպումները: Գելսենկիրխենյան ակումբի ղեկավարները մտածում են հրավիրել նոր մարզիչ: «Շալկեն» գլխավորելու հիմնական թեկնածուն Ռաուլն է, ով հանդես էր գալիս գերմանական ակումբի կազմում 2010-2012 թ․թ:

«Շալկեի» ղեկավարությունը դիտարկում է նաև Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունը, ում մամուլում խոսակցությունները կապում են «Միլանի» հետ, և Ռալֆ Հազենհաթլը, ով վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ:

Добавить комментарий