Ռեալը ակտիվացել է Կամավիգայի բանակցություններում․ ակումբը ցանկանում է գնել նրան ամռանը - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալը ակտիվացել է Կամավիգայի բանակցություններում․ ակումբը ցանկանում է գնել նրան ամռանը

Էդուարդո Կամավիգա
179Views

«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգային «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել այս ամառ։

RMC Sport-ի տեղեկություններով՝ «բլանկոսները» ակտիվացել են 17-ամյա ֆուտբոլիստի բանակցություններում։

«Ռեալում» գտնվող աղբյուրը հաղորդել է, որ Կամավիգան առաջնային նպատակ է իսպանական թիմի հետ։ «Արքայական» ակումբում ցանկանում են, որ նա խաղա թիմում առաջիկա 10 տարիներին։

Նաև հաղորդվում է, որ «Ռեալում» կարծում են, որ պետք է գնել նրան հիմա, այլ ոչ թե հաջորդ ամառ, երբ «Ռեննը» արդեն կմասնակցի Չեմպիոնների լիգային, ինչից հետո Կամավիգայի տրանսֆերային արժեքը կբարձրանա։

Добавить комментарий