Սուարես․ Վնասվածքից վերադառնալիս վախենում ես նորը ստանալ -
Ֆուտբոլ

Սուարես․ Վնասվածքից վերադառնալիս վախենում ես նորը ստանալ

Լուիս Սուարես
185Views

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է վնասվածքից հետո մարզումներին վերադառնալու մասին։

«Այս պահին լավ եմ, նորից սովորում եմ թիմակիցներից հետ մարզումներին։ Այո, վնասվածքից հետո շարք վերադառնալը միշտ դժվար է, քանի որ վախենում ես նորը ստանալ։ Կարանտինը հեշտ չէր, բայց մարդիկ կան, որոնց համար շատ ավելի դժվար է։ Երբ իրավիճակը կարգավորվի, նորից կարող ենք երեխաների հետ զբոսնել փողոցներում ու վայելել կյանքը։ Իհարկե, առանց երկրպագուների խաղալը հեշտ չի լինի, բայց կփորձենք մնացած բոլոր խաղերը հաղթել, որպեսզի մրցաշրջանի վերջում տիտղոս ձեռք բերենք»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Добавить комментарий