Անհայտ անձինք հարձակվել են Բենֆիկայի ավտոբուսի վրա և քարկոծել այն․ Երկու ֆուտբոլիստ տեղափոխվել են հիվանդանոց (🎥) -
Ֆուտբոլ

Անհայտ անձինք հարձակվել են Բենֆիկայի ավտոբուսի վրա և քարկոծել այն․ Երկու ֆուտբոլիստ տեղափոխվել են հիվանդանոց (🎥)

87Views

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Բենֆիկայի» ֆուտբոլիստների հետ, ովքեր տուն էին վերադառնում Պորտուգալիայի առաջնության «Տոնդելա» դեմ խաղից հետո (0-0): Անհայտ անձինք հարձակվել են թիմի ավտոբուսի վրա և քարկոծել այն, որի արդյունքում երկու ֆուտբոլիստներ՝ Անդրեա Ժիվկովիչը և Յուլիան Վայգլը, կոտրված ապակիներից կտրվածքներ են ստացել:

Ըստ A Bola-ի, նույնիսկ ոստիկանությունը չի կարողացել կանգնեցրել երկրպագուներին: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 1:30-ի սահմաններում: Ժիվկովիչը և Վայգլը տեղափոխվել են հիվանդանոց:

Պորտուգալիայի լիգայի ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է արել կատարվածի վերաբերյալ՝ դատապարտելով անհայտ անձանց արարքը: «Անթույլատրելի է, որ նման իրադարձությունները շարունակվեն տեղի ունենալ հասարակության մեջ: Նրանք ֆուտբոլասեր չեն, այլ հանցագործներ», – ասվում է հայտարարության մեջ:

«Բենֆիկայի» մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ հարձակում կատարողները դեռ չեն հայտնաբերվել, բայց խոստացել են, որ ակումբը կանի հնարավոր ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Добавить комментарий