Ռեալի հանդերձարանում խոսում են, որ Ազարը այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում վերադարձից հետո -
Ֆուտբոլ

Ռեալի հանդերձարանում խոսում են, որ Ազարը այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում վերադարձից հետո

161Views

Իսպանիայի առաջնության վերսկսումը սարերի հետևում չէ։ Արդեն հունիսի 11-ին Լա լիգան վերադառնալու է զարդարելու մեր ֆուտբոլային երեկոները։

«Ռեալը», ինչպես և Պրիմերայի մյուս թիմերը, շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ «Արքայական» ակումբի կազմում լավ մարզավիճակ է հավաքել Էդեն Ազարը։

El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեն հայտնում է, որ բելգիացու մարզավիճակով հիացած են նրա խաղընկերները։ «Ռեալի» հանդերձարանում խոսում են, որ Ազարը բոլորովին նոր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո։

«Ռեալը» հունիսի 14-ին տնային խաղում ուժերն է չափելու «Էյբարի» հետ։

Добавить комментарий