Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար -
TopՖուտբոլ

Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար

Կրիշտիանու Ռոնալդու
188Views

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը:

35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, ով «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, երրորդ մարզիկն է, ով իր կարիերայի ընթացքում հասել է այդ ցուցանիշին: Առաջին 1 միլիարդ դոլարը վաստակել է գոլֆիստ Թայգեր Վուդսը 2009 թվականին, իսկ 2017 թվականին դա արել է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը:

Միևնույն ժամանակ, Ռոնալդուն առաջին է, որ այդ ցուցանիշին հասել է թիմային մարզաձևում: Իր 17 տարվա կարիերայի ընթացքում Կրիշտիանուն վաստակել է 650 միլիոն դոլար միայն աշխատավարձի տեսքով:

2020 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների Forbes-ի դասակարգման աղյուսակում Ռոնալդուն երկրորդն էր՝ $ 105 միլիոն շահույթով՝ զիջելով շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին (106,3 միլիոն):

Добавить комментарий