Տոնի Կրոս․ Ուզում եմ կարիերաս Ռեալում ավարտել -
Ֆուտբոլ

Տոնի Կրոս․ Ուզում եմ կարիերաս Ռեալում ավարտել

Տոնի Կրոս
324Views

«Ռեալի» 30-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր կարիերայի հետագա զարգացման մասին։

«Ֆուտբոլային աշխարհում 3 տարին շատ է, ու ես մտադիր եմ Մադրիդի հետ պայմանագիրս ավարտին հասցնել։ Այդ ժամանակ 33 տարեկան կլինեմ ու շատ տարբերակներ կունենամ։ Հեռանալ, մնալ այստեղ, թե ավարտել կարիերաս։ Ուզում եմ կարիերաս «Ռեալում» ավարտել։

Ես ինձ ֆուտբոլում եմ պատկերացնում, բայց ոչ որպես բարձրակարգ մարզիչ։ Հատկապես, որ նորից ստիպված կլինեմ անել այն, ինչն ինձ ամենից շատն է անհանգստություն պատճառում ֆուտբոլում․ ուղևորությունները, որոնք փաստ են, որ շաբաթներով տուն չեմ վերադառնա։ Ինձ դա դուր չի գալիս»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Տոնին «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից։ Ավելի վաղ կիսապաշտպանը եղել է Մյունխենի «Բավարիայի» ու Լևերկուզենի «Բայերի» խաղացող։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է 33 խաղի, խփել 5 գոլ ու դարձել 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Добавить комментарий