ԱՊԼ-ն կորոնավիրուսի ևս 1195 թեստ է իրականացրել. վարակման դեպք չկա -
Ֆուտբոլ

ԱՊԼ-ն կորոնավիրուսի ևս 1195 թեստ է իրականացրել. վարակման դեպք չկա

378Views

Անգլիական Պրեմիեր-լիգան հայտնել է COVID-19-ի 6-րդ թեստավորման արդյունքների մասին:

Հունիսի 4-5ը թիմերի ֆուտբոլիստների ու աշխատակիցների շրջանում 1195 թեստ է իրականացվել. նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Այս 6 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ 6274 թեստ է իրականացվել, որի արդյունքում 13 վարակակիր է հայտնաբերվել:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, կվերսկսվի 2020 թվականի հունիսի 17-ին:

Добавить комментарий