Արսենալը 6 գոլ է խփել Չարլթոնին. Նկետիան՝ հեթ-տրիկի հեղինակ -
Ֆուտբոլ

Արսենալը 6 գոլ է խփել Չարլթոնին. Նկետիան՝ հեթ-տրիկի հեղինակ

157Views

Լոնդոնի «Արսենալը» տնային «Էմիրեյթս» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացրել «Չարլթոնի» հետ: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 6-0 հաշվով հաղթանակով: Խաղն անցել է առանց հանդիսականների:

«Արսենալի» 21-ամյա հարձակվող Էդվարդ Նկետիան այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսանդր Լակազետը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ջո Ուիլոկը:

Սպասվում է, որ Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին: Խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների:

«Արսենալը», 28 խաղից հետո վաստակելով 40 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Չարլթոնը» Չեմպիոնշիփի աղյուսակի 22-րդ տեղում է՝ 37 խաղից հետո վաստակելով 39 միավոր:

Добавить комментарий